ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր` մայիսի 14-ին, իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներկա իրավիճակի եւ հնարավոր զարգացումների շուրջ։