ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդդինը ՀՀ արտգործնախարարի ժ/պ Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Սյունիքի հետ կապված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու կարգադրություններ է արել:
Նշենք, որ ՀՀ սահմանախախտության դեպքերի առնչությամբ երեկվանից Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար քննարկումներ են անցկացնում ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլ երկրների ու կառույցների ղեկավարների հետ: