Մեղրիի լեռնանցքում՝ Երեւան-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356 + 500 հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը» հայտնել է, որ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է, կատարվում են երթեւեկության կազմակերպում եւ ճանապարհի մաքրում։