Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Անտոն Գոմես-Ռեինոն հայտարարել է, որ Իսպանիայում մտահոգված են ՀՀ Սյունիքի մարզում եւ Սեւ լճում տիրող իրավիճակով:
«Անհանգստությամբ հետեւում ենք ՀՀ Սյունիքի մարզում եւ Սեւ լճում տիրող իրավիճակին, որտեղ Ադրբեջանը մտել է հայկական տարածք։ Անհրաժեշտ է, որ հարգվի միջազգային իրավունքը՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության սպառնալիքներից խուսափելու համար»,- ըստ Իսպանիայում ՀՀ դեսպանության՝ գրել է իսպանացի պատգամավորը։