ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը, անդրադառնալով օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ասել է, որ Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի հետ եւ չի ցանկանում, որ պաղեստինյան խնդրի հարցում զուգահեռներ տարվեն ԼՂ հակամարտության հետ:
Էրդողանը, դատապարտելով Գազայի հատվածում իսրայելական կողմի գործողությունները, հրապարակավ խոստացել էր աջակցել պաղեստինցիներին նույն պատրաստակամությամբ, որով Ադրբեջանին էր օգնում ղարաբաղյան վերջին պատերազմում: