Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները երեկ ապահովել են Ստեփանակերտի եւ հարակից քաղաքների ու գյուղերի 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի վանք:
Ամարաս վանքի քահանա հայր Անդրեասը, երախտագիտություն հայտնելով ուխտավորների անվտանգությունն ապահովող խաղաղապահներին, ընդգծել է, որ իրենք բոլորն Ամարասում են՝ Աստծուն աղոթելու համար: