Մայիսի 17-ի առավոտյան օդային տագնապի շչակները կրկին հնչել են Իսրայելի հարավի Բեեր Շեւա քաղաքում՝ բնակիչներին ազդարարելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին:
Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Գազայի հատվածից 3100 հրթիռ են արձակել Իսրայելի քաղաքների վրա, դրանցից 450-ն ընկել եւ պայթել է հենց պաղեստինյան միջատարածքում՝ չհասնելով նպատակակետին, իսկ իսրայելական «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Իսրայելի ուղղությամբ արձակված 1210 արկ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թեդ Չեյբանը, մտահոգություն հայտնելով արաբա-իսրայելական հակամարտության այս փուլում հրթիռակոծությունների պատճառով զոհված երեխաների թվի աճի կապակցությամբ, պահանջել է դադարեցնել փոխադարձ հրետակոծությունները:
ՄԱԿ-ի տվյալներով անցյալ երկուշաբթի հակամարտությունն սկսվելուց ի վեր սպանվել է առնվազն 174 մարդ, որոնցից 47-ը՝ երեխա: