ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։
«Ժան-Իվ Լը Դրիանի հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության` երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտության հարցը»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը Թվիթերի իր էջում։
Բլինքենը նշել է, որ քննարկվել է նաեւ իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բախումների հարցը։