Ըստ իրանական Parstoday գործակալության՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Տանջո Բիլգիչն ընդգծել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի` կրոնական ազատությունների վերաբերյալ 2020 թվականի՝ Թուրքիային վերաբերող զեկույցի հատվածն իրատեսական չէ:
«Թուրքիայի սոցիալական կառուցվածքն այնպիսին է, որ տարբեր դավանանքների հետեւորդները միշտ ապրել են համակեցության եւ խաղաղության պայմաններում»,- ասել է խոսնակը՝ մանրամասն չմեկնաբանելով զեկույցի դրույթները։
ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած զեկույցում Թուրքիան մեղադրվել է տարբեր կրոնների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարելու մեջ:
Կրոնական ազատության մասին ԱՄՆ-ի ներկայացրած 2020-ի զեկույցում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ներկայացված մեղադրանքների շարքից է նաեւ կրոնական վայրերի, հատկապես հայկական սրբավայրերի նկատմամբ անարգանքը Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում: