Ըստ ամերիկյան Washington Post-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին 735 միլիոն ԱՄՆ դոլարի ամերիկյան գերճշգրիտ արդիական զենք վաճառելու նախագծին:
Նախապատրաստվող գործարքի մասին ԱՄՆ Կոնգրեսին պաշտոնապես ծանուցվել է դեռեւս մայիսի 5-ին՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության սրվելուց մոտ մեկ շաբաթ առաջ: