ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, եւ առաջիկա օրերին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կքննարկվի այդ հարցը։
Ստանիսլավ Զասը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ այսօր հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը: