Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից մինչ օրս Հայաստանում պատվաստվել է 19 249 մարդ: Գործընթացն ակտիվացել է շրջիկ պատվաստումային կետերի տեղադրումից հետո:
Մայրաքաղաքում այս պահին գործում է 6 կետ: Ոչ աշխատանքային օրերին շրջիկ կետ է տեղակայվում Վերնիսաժին հարակից այգում:
Մարգարյան ծննդատան հարակից այգու, Կասկադի հարակից տարածքի պատվաստումային կետերն աշխատում են 16:00-ից մինչեւ կեսգիշեր:
Շրջիկ կետեր գործում են Հայաստանի եւս 3 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում:
Շրջիկ կետերում պատվաստումներ են իրականացնում այս պահին Հայաստանում եղած բոլոր 3 պատվաստանյութերով՝ AstraZeneka, Sputnik-V եւ Sinovak: Երեկ Հայաստան է հասել շվեդա-բրիտանական արտադրության AstraZeneka-ի երկրորդ խմբաքանակը՝ 50 հազար դեղաչափ: