Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության թուլացման համատեղ ջանքերը:
Ժոզեպ Բորելը Թվիթերի իր էջում գրել է, որ Բլինքենի հետ քննարկել է Իսրայելում եւ Պաղեստինում բռնության դադարեցմանն ու լարվածության թուլացմանն ուղղված ԵՄ-ԱՄՆ համատեղ գործողությունների հարցը:
ԵՄ բարձրագույն հանձնակատարն ընդգծել է, որ անհրաժեշտ են երկրաժամկետ նախաձեռնություններ՝ հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու եւ բոլորի համար խաղաղ ապագայի հեռանկար ստեղծելու համար: