Կազմակերպություն. ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ԱՐՄԵՆԻԱ
Վայր. Երեւան
Պայմանագրի տեւողություն. 4 ամիս, հնարավոր երկարացմամբ
Աշխատանքի սկիզբ. 1.06.2021
Աշխատանքի ավարտ. 30.09.2021
Համառոտ նկարագրություն
Ալիք Մեդիա Հայաստան կայքը https://www.aliqmedia.am/ աշխատանքի է հրավիրում սոցիալական մեդիայի կառավարչի (SMM-Social Media Manager)։ Դիմել կարող են սոցիալական մեդիայի կառավարման փորձ, լրատվական-վերլուծական կայքի տեսանելիությունն ու հասանելիությունը խթանելու հստակ ծրագիր ունեցող անձինք՝ լիարժեք օր (full time) աշխատելու պայմանով։
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել եւ առաջարկել հստակ ծրագիր, որը կնպաստի https://www.aliqmedia.am/ կայքի տեսանելիության եւ հասանելիության, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ներգրավվածության աճին
- Վարել https://www.aliqmedia.am/ կայքի Ֆեյսբուքի, Ինստագրամի, Տելեգրամի, Յութուբի էջերը
- Նպաստել Ալիք Մեդիայի տեսանելիության աճին Ֆեյսբուք սոցիալական ցանցում
- Մեծացնել https://www.aliqmedia.am/-ի հրապարակումների դիտումների թիվը
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան բնագավառում (հանրային կապեր, մարքեթինգ, լրագրություն եւ այլն)
- Վերապատրաստումներ/դասընթացներ սոցիալական մեդիայի կառավարման ուղղությամբ
- Առնվազն 2 տարվա հաջողված աշխատանքային փորձ՝ կայքերի առաջխաղացման, սոցիալական մեդիայի կառավարման ուղղությամբ
- Հայերենի գերազանց իմացություն
Հարցազրույցի կհրավիրվեն այն դիմողները, ովքեր կներկայացնեն պահանջվող ամբողջական փաթեթը.
-ինքնակենսագրություն՝ աշխատանքային փորձի նկարագրությամբ (CV)
-կայքի տեսանելիությունն ու հասանելիությունը սոցիալական մեդիայում խթանելու ծրագիր՝ քայլերի հստակ հաջորդականությամբ։
Դիմումներն ընդունվում են մինչեւ մայիսի 26-ը [email protected] հասցեով։
Խնդրում ենք առարկայի դաշտում նշել ՍՄԿ-ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ։
Հարցերի դեպքում զանգահարել (+374) 093-000329 կամ 091-330563 հեռախոսահամարով։