Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում։
«Ադրբեջանը Եվրախորհրդարանի անդամներին մտահոգիչ նամակներ է ուղարկում։ Արցախյան պատերազմում՝ «հակագրո՞հ» եւ «մարդասիրական իրավունքի հարգո՞ւմ»։ ՍՈՒՏ։ «Կրոնական հուշարձանների պահպանո՞ւմ»։ ՍՈՒՏ․․․»,- Թվիթերի իր միկրոբլոգում հատվածներ ներկայացնելով ադրբեջանական լոբբինգի նամակներից՝ գրել է Բուիսոնը՝ պարզաբանելով, որ ադրբեջանական լոբբիստի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։