ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը նեղ կազմով:
Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի արտգործնախարարները կքննարկեն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, մտքեր կփոխանակեն միջազգային իրադրության ու դրա զարգացման հեռանկարների, կառույցի անդամ պետությունների անվտանգությանը դրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:
ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաեւ պաղեստինա-իսրայելական ճգնաժամը, Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային վերջին լարվածությունը:
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ է անցնում ոչ առցանց ձեւաչափով: