Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2021-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 զբոսաշրջիկ, ինչը 2020-ի հունվար-մարտի 307,5 հազարի համեմատ նվազել է 71.9 տոկոսով:
Ամենաշատը ժամանել են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձինք՝ 30 հազար 213 մարդ: Հաջորդը աշխարհի տարբեր երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք են՝ 26,6 հազար մարդ: Երրորդ տեղում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն են` 9394 մարդ:
2021-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել Վրաստանի 8911 քաղաքացի, ԱՄՆ 2094 քաղաքացի, Ուկրաինայի 2018 քաղաքացի, Ֆրանսիայի 1185 քաղաքացի, Բելառուսի 731 քաղաքացի, Գերմանիայի 578 քաղաքացի: Հայաստան են ժամանել նաեւ Բելգիայից, Արաբական Միացյալ Էմիություններից, Լիբանանից, Իտալիայից, Իսպանիայից եւ այլ երկրներից:
Որոշ երկրներից ժամանումների թիվն ավելացել է: Օրինակ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան էր ժամանել ընդամենը 6 իսլանդացի զբոսաշրջիկ, այս տարվա առաջին եռամսյակում՝ 46:
Ինչ վերաբերում է Հայաստանից մեկնած զբոսաշրջիկներին, 2021-ի հունվար-մարտին ՀՀ-ից մեկնել է 44574 զբոսաշրջիկ՝ 2020-ի նույն ժամանակի 274435-ի համեմատ: