ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Արցախից տեղահանված մարդկանց համար՝ մինչեւ հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով:
ՊՀԾ-ն ապրիլից հունիս ամենամսյա դրամական փոխանցումներ կտրամադրի այն տեղահանվածներին, ովքեր Հայաստանում են եւ արդեն գրանցված են Կառավարության հարթակում:
ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող հայաստանյան շահառուների համար ստեղծվել է ՊՀԾ-ի հետ հետադարձ ուղիղ կապի մեխանիզմ:
Ըստ ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության՝ ՊՀԾ-ն անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO), Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID), Ֆրանսիայի կառավարության եւ Ֆլանդրիայի կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ: