Հնդկաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է, որ պաշտոնական Դելին մտահոգությամբ է հետեւում իրադրությանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։
«Ռազմական տեղաշարժերով սահմանային ներխուժումները կարող են ապակայունացնել իրավիճակը եւ հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման»,- ըստ Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության՝ ասել է ԱԳՆ խոսնակ Արինդամ Բագչին։
«Խախտող կողմին կոչ ենք անում անմիջապես հետ քաշելու ուժերը եւ խուսափելու հետագա սադրանքներից»,- հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը՝ շեշտելով, որ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ վեճերի խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծման օգտին։
«Խաղաղությունը եւ կայունությունը Հարավային Կովկասում կարեւոր են տարածաշրջանային անվտանգության տեսակետից»,- ասված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունում։