Բելգիայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ Եվրոպական խորհրդարանը քիչ առաջ անցկացրած քվեարկությամբ հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ-զեկույցը, որով կառույցը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը:
Բանաձեւ-զեկույցով Թուրքիային նաեւ կոչ է արվում զերծ մնալու հակահայկական որեւէ քարոզչությունից ու ատելության խոսքից եւ լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: