Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին՝ երկրի իշխանություններին գործնական քայլեր ձեռնարկելու կոչ անելով:
«Ադրբեջանն ավելացնում է Հայաստանի դեմ սադրանքները։ Ադրբեջանցի զինծառայողները հատել են Հայաստանի սահմանը։ Դուք, ի վերջո, ե՞րբ պետք է անցնեք դիվանագիտական հայտարարության, դիվանագիտական գործողությունների»,- ասել է Լարշեն։