Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ հեռախոսազրույց է ունեցել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի շուրջ:
Ալիեւը անպատեհ է համարել սահմաներին առնչվող խնդրի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած պահանջը՝ ասելով, որ ՀԱԿՊ-ին Հայաստանի խնդրանքն այս հարցում ոչ այլ ինչ է, քան խնդիրը միջազգայնացնելու փորձ:
Նա նշել է, որ սահմաններին իրավիճակը կայուն է, իսկ հայկական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: