Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովն առաջարկել է Ռուսաստանում բանտարկյալներին ընդգրկել այն աշխատանքներում, որտեղ ներկայում աշխատանքային միգրանտներին են հրավիրում:
Կալաշնիկովն ասել է, որ այս պահին ՌԴ-ում պատիժը հարկադիր աշխատանքներով փոխարինելու իրավունք ունեցող 188 հազար բանտարկյալ կա։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը վերջերս հանդիպել է մերձավորասիական տարածաշրջանների ղեկավարների հետ եւ առաջ քաշել աշխատուժի պակաս ունեցող ռուսական օբյեկտներ միգրանտների հոսքն ապահովելու հարցը:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ բանտարկյալների համար ապրելու եւ աշխատելու արժանավայել պայմաններ կստեղծվեն, արժանապատիվ աշխատավարձ կնշանակվի: «Դա ԳՈՒԼԱԳ չի լինի»,- հավաստիացրել է ռուս պաշտոնյան:
Ըստ Կալաշնիկովի՝ Ռուսաստանում 2010-ին ավելի քան 860 հազար բանտարկյալ կար: 2021-ին կալանավորների թիվը կրճատվել ու հասել է 483 հազարի: 2020-ին դատապարտյալների միջին աշխատավարձը ավելացել է ավելի քան 11 տոկոսով: