Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ են այցելել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ։
Սյունիքի մարզում են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչներ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին, Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Ֆրասնիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Իտալիայի դեսպան Ջովաննի Դիոնիսին, Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակար Քրիստոֆ Բարտզակը, Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։
Ըստ «Արմենպրեսի»՝ ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների եւ Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սեւ լճի տարածքում։ Այնուհետեւ եվրոպացի դեսպաններն ուղեւորվել են Սև լճի տարածք։