Ըստ «Արցախպրես» գործակալության՝ ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Սոս գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող Արցախի Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։
Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանն ասել է, որ վարորդը վնասվածքներ է ստացել կրակոցներից ջարդված ապակիներից։ Ադրբեջանցիները կրակը դադարեցրել են միայն ռուս խաղաղապահների միջամտությունից հետո։