Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հեռանկարներ» համաժողովի ընթացքում ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ:
«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցության՝ չնայած մեզ հասցրած ավերներին, մեր տարածքների 30 տարվա գրավմանը: Մեզ անհրաժեշտ է փոխադարձ համագործակցություն, քանի որ մենք հարեւաններ ենք եւ պետք է սովորենք ապրել կողք կողքի»,- ասել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, որ պատերազմի ավարտից հետո պաշտոնական Բաքուն ձգտում է ընդլայնելու համագործակցությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ:
«Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ավարտն ընձեռում է մեր հարաբերությունները զարգացնելու հնարավորություն, քանի որ կոնֆլիկտն արգելափակում էր համագործակցության որոշ ուղղություններ»,- ընդգծել է Ալիեւը: