Կանադայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Արկտիկայի խորհրդի շրջանակում Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ռեյկյավիկում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Գարնոն կրկնել է, որ Կանադան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում նվազեցնելու լարվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գարնոն Լավրովին նաեւ հայտնել է Ղրիմի վերաբերյալ Օտտավայի դիրքորոշումը, մտահոգություն հայտնել ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի վերջին տեղաշարժերի կապակցությամբ, ինչպես նաեւ Մոսկվային կոչ արել ազատ արձակելու դատապարտված բլոգեր Ալեքսեյ Նավալնիին:
Լավրովը եւ Գարնոն քննարկել են համագործակցությունը Արկտիկայում եւ Հյուսիսում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները։