Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ադրբեջանցի զինվորականները առաջիկա երկուշաբթի կմասնակցեն թուրքական Քոնյա քաղաքում մեկնարկող Anatolian Phoenix-2021 զորավարժություններին, որոնք կշարունակվեն տասն օր՝ ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի ներգրավմամբ։
Անկարայի հովանու ներքո անցկացվող Anatolian Phoenix-ը տասը տարվա պատմություն ունի։ Նախկինում թուրքական բանակից բացի դրանց մասնակցել են նաեւ ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի զորամիավորումները։