ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ համագործակցության հարցեր ու տարածաշրջանային խնդիրներ։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի համագործակցության կարեւորությունը` ներառյալ Սիրիային եւ Աֆղանստանին վերաբերող ընդհանուր շահերը:
Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Թուրքիայի եւ Հունաստանի բանակցություններին եւ կարեւորել է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խրախուսումն ու պաշտպանությունը: