Ըստ լեհական PolskieRadio-ի՝ Վարշավան ու Անկարան մայիսի 25-ին պայմանագիր են ստորագրելու Թուրքիայից Bayraktar TB2 տեսակի 24 դրոն գնելու համար։ Պայմանագիրը ներառում է նաեւ լոգիստիկ եւ ուսուցողական փաթեթ։
Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ռազմական անօդաչու թռչող սարքեր կգնի։
Թուրքիան ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից, Պակիստանից եւ Իրանից հետո աշխարհում 7-րդ երկիրն է, որը ինքնուրույն հարվածային անօդաչու թռչող սարք է ստեղծել եւ այն օգտագործել իրական պատերազմական պայմաններում:
Թուրքական սպառազինության հիմնական գնորդներն են Ադրբեջանը, Կատարը, Լիբիան, վերջերս նաեւ՝ Ուկրաինան։
Թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանը լայնորեն կիրառել է Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։
Ղարաբաղյան պատերազմում թուրքական անօդաչուների կիրառումից հետո Գերմանիան հրաժարվեց իսրայելական դրոնների ձեռքբերման գործարքից, իսկ Կանադան՝ Թուրքիայի հետ դրոնների համատեղ արտադրությունից: