ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյսուսը Առողջապահության 74-րդ համաշխարհային ժնեւյան ասամբլեայում հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը ամբողջ աշխարհում խլել է առողջապահության ոլորտի առնվազն 115 հազար աշխատակցի կյանք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ մինչեւ սեպտեմբեր կպատվաստվի յուրաքանչյուր պետության բնակչության առնվազն 10, իսկ մինչեւ տարեվերջ՝ 30 տոկոսը:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ պատվաստվել է 26562 մարդ: Օտարերկրացիների եւ տեղացիների համար նախարարությունը առանձին վիճակագրություն չի ներկայացնում, այսպիսով՝ Հայաստանում պատվաստվածների թիվը չի գերազանցում պատվաստվելու ենթակա բնակչության մեկ տոկոսը:
Երեւանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին, մարզերում՝ ապրիլի 14-ին: