ՀՀ ԿԸՀ-ն հայտնել է, որ Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի՝ ներառյալ ընտանիքների անդամները, կկարողանա առցանց մասնակցել ընտրություններին։
Էլեկտրոնային եղանակով կարող են քվեարկել աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն իրականացնող 287 ՀՀ քաղաքացի՝ ներառյալ նրանց ընտանիքների անդամները:
Թույլտվություն տրվել է նաեւ երկարատեւ ծառայողական գործուղման մեջ կամ օտարերկրյա պետություններում սովորող 363 զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին։
Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի հունիսի 11-ի առավոտյան ժամը 07:00-ին, կավարտվի հունիսի 13-ի ժամը 19:00-ին:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Մայիսի 24-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 583 823 մարդ: