Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 24-ին պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Այցի ընթացքում համաձայնագիր կստորագրվի թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներ գնելու վերաբերյալ: 24 միավոր անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը Լեհաստան կմատակարարվի 2022 թվականին։
Երեկ Թուրքիա է մեկնել Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը՝ հարվածային անօդաչուներ գնելու շուրջ բանակցություններ վարելու համար:
«Լեհական բանակը ձեռք կբերի ստուգված զենք, որը նախկինում երբեք չի եղել իր զինանոցում»,- ընդգծել է Բլաշակը։