Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանում։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ այստեղ հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 4 հայ զինծառայողի աճյուն։
Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը ռազմական գործողությունների մասնակիցներ են: Զինծառայողների ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից հետո փրկարար ջոկատների իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է: