Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության սննդամթերքի եւ դեղերի վարչության ղեկավար Մոհամեդ Ռեզա Շանեսազը հայտարարել է, որ Իրանում երկու տարվա ընթացքում բուժսարքավորումների եւ հիվանդանոցային պարագաների արտադրությունն աճել է 213 տոկոսով՝ հավելելով, որ միաժամանակ սանիտարական սարքավորումների ներմուծումը նվազել է 21 տոկոսով:
Անդրադառնալով Իրանում միջազգային չափորոշիչներին համապատասխան տարբեր բուժսարքավորումների արտադրությանը՝ Շանեսազը նշել է, որ հենվելով ներքին արտադրության եւ երկրի փորձագետների ու հետազոտողների կարողությունների վրա՝ Թեհրանը սեղմ ժամկետում եւ պատժամիջոցների պայմաններում ի վիճակի եղավ ոչ միայն բավարարելու երկրի կարիքները, այլեւ այս սարքավորումների արտահանման ոլորտում դառնալու արտահանող երկիր: