Թուրքիայում մեկնարկել են ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Քաթարի, Սլովակիայի եւ Կիպրոսի գրավյալ հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ զորավարժությունները:
Քոնիա նահանգում անցկացվող Անատոլիական միջազգային որոնողափրկարարական Phoneix-2021 վարժանքները կտեւեն մինչեւ հունիսի 4-ը:
12-օրյա զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, E-7T ինքնաթիռներ, ANKA-S անօդաչու թռչող սարքեր, Casa CN-235 ինքնաթիռներ, ինչպես նաեւ AS-532 եւ T-129 ուղղաթիռներ:
Ադրբեջանը մասնակցում է օդուժի 3 անձնակազմով և Մի-17 ուղղաթիռներով: Քաթարը Քոնիա է ուղարկել Agusta AW-139 ուղղաթիռներ եւ C-130 ու C-17 ինքնաթիռներ: Կիպրոսի գրավյալ հատվածից ուղարկվել է AS-532 ուղղաթիռ եւ մեկ մարտական հաշվարկ, իսկ Սլովակիան եւ ԱՄՆ-ն «բարեկամական վարժանքներին» մասնակցելու համար դիսպետչերական անձնակազմ են ուղարկել։