Ըստ իրանական Parstoday գործակալության՝ նախորդ տարի Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ծախսերն աճել են 31,6 տոկոսով:
2020 թվականին Ադրբեջանի բյուջեի մոտ 16 տոկոսը ծախսվել է պաշտպանական ոլորտի ամրապնդման եւ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման վրա:
Ադրբեջանի ՊՆ-ն այս տարվա ապրիլին հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է Մոսկվայից գնել ժամանակակից ՄիԳ-35 եւ Սու-25 կործանիչներ, ինչին ռուսական կողմը դրական է արձագանքել: