Միացյալ Նահանգների Կոնգրեսի բյուջետային վարչության երկուշաբթի հրապարակած հաշվարկներով՝ միջուկային ուժեր պահելը, այդ թվում՝ ծրագրերի արդիականացումը մինչեւ 2030-ը ԱՄՆ բյուջեի վրա կնստի 634 միլիարդ ԱՄՆ դոլար:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Պենտագոնի եւ ԱՄՆ էներգետիկայի նախարարության բյուջետային պահանջմունքները հավանություն տալու դեպքում 2021 ֆինանսական տարում (սկսվել է 2020-ի հոկտեմբերի 1-ից) նախատեսված 634 միլիարդ դոլարի 2/3-ը կուղղվի Պետնագոնի կարիքներին: Առավել մեծ ծախսերը կապված են սուզանավերի եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հետ:
Կոնգրեսի բյուջետային վարչության 2019-2028թթ. զեկույցի համաձայն՝ ընդհանուր ծախսերը գնահատվել էին 494 միլիարդ դոլար: Ֆինասնավորման ծավալի մեծացումը կապված է միջուկային սպառազինության արդիականացման հետ:
Մայիսի 24-ին սենատորներ Էդուարդ Մըրքին եւ Էրլ Բլումենաուերը դարձյալ առաջադրեցին «Միջուկային ծախսերի նկատմամբ առավել խելամիտ ծախսերի մասին» օրինագիծ, որը ենթադրում է համապատասխան ֆինանսավորման 73 միլիարդ դոլարի կրճատում: Մասնավորապես սենատորներն առաջարկել են կրճատել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թվաքանակը՝ 400-ից հասցնելով 150-ի, իսկ տեղակայված մարտագլխիկների թվաքանակը 1500-ից իջեցնել՝ հասցնելով 1000 միավորի: