ՀՀ առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում:
Այսպես, հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելն այլեւս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից:
Ըստ ՀՀ ԱՆ-ի՝ պատվաստված է համարվում պատվաստանյութի կրկնակի դեղաչափ ստացած, Armed E-Health համակարգում գրանցված եւ QR կոդ ունեցող քաղաքացին:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է Sputnik-V, AstraZeneca եւ CoronaVac պատվաստանյութերով: Ընդունված կանոնակարգի համաձայն՝ AstraZeneca-ով եւ CoronaVac-ով կարող են պատվաստվել 18 եւ բարձր տարիքի անձինք, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ Sputnik-V-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների եւ աշխատակիցների համար: