Ըստ ամերիկյան Financial Times պարբերականի՝ Եվրահանձնաժողովը մտադիր է հակամենաշնորհային պաշտոնական հետաքննություն սկսել Միացյալ Նահանգների Facebook ընկերության նկատմամբ՝ բացահայտելու համար մրցակցության կանոնների հնարավոր խախտումները:
Եվրամիության պաշտոնյաները Facebook-ին եւ նրա մրցակիցներին հարցում են ուղարկել՝ փորձելով պարզել՝ 2 միլիարդ օգտատերերի համար Marketplace հարթակում անվճար ծառայություններ առաջ մղելով՝ արդյոք սոցիալական մեդիայի շուկայի համաշխարհային առաջատարներց մեկը խախտո՞ւմ է բիզնես-հայտարարությունների զետեղման կանոնները, թե՞ ոչ:
Facebook-ը Եվրամիության պաշտոնական հակամենաշնորհային հետաքննությունից առ այսօր խուսափած ԱՄՆ միակ խոշոր տեխնոլոգիական ընկերությունն էր:
Եվրահանձնաժողովը թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չի արել: Facebook-ն առայժմ չի պատասխանել հարցմանը:
Նշենք, որ Բրյուսելը խախտումների համար մինչ օրս հետաքննել է Google-ի, Microsoft-ի, Amazon-ի, Apple-ի եւ այլ հսկաների գործունեությունը: