Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ամերիկյան Amazon ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել MGM (Metro Goldwyn Mayer) կինոստուդիան 8.45 մլրդ ԱՄՆ դոլարով գնելու վերաբերյալ:
Amazon-ի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ փոխել MGM ստուդիայի հայեցակարգը եւ աջակցելու է ֆիլմարտադրության աշխատանքներին:
Համաձայնագրով Amazon-ը հնարավորություն կունենա իր Prime Video հարթակում հրապարակելու կինոստուդիայի ավելի քան 4 հազար ֆիլմերը, դրանց թվում նաեւ 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող հայտնի ֆիլմաշարը, ինչպես նաեւ ավելի քան 17 հազար հեռուստաշոուները: