ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի՝ Ժնեւում հունիսի 16-ին նախատեսված հանդիպումից անհարկի լավատեսություն չակնկալել։
«Հազիվ թե արժե ակնկալել, որ խորքային անհամաձայնություն առաջացնող հարցերում առաջին իսկ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի փոխըմբռնում ձեռք բերել։ Մյուս կողմից՝ կիրառական առումով սա անչափ կարեւոր հանդիպում է լինելու»,- հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։