Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացրել՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար։
Դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը՝ ըստ ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի: