Լիտվայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջին շաբաթներին տիրող իրավիճակի կապակցությամբ:
«Մեզ անհանգստացնում են հաղորդագրությունները երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Հորդորում ենք երկու կողմերին խուսափել իրավիճակի էլ ավելի սրացումից եւ զորքերը հետ քաշել: Սահմանի սահմանազատման եւ սահմանանշման մասին համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե սահմանին զորքեր կուտակելով: Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին: Կարծում ենք, որ դեէսկալացիային ուղղված քայլերը կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշված է Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: