Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ պաշտոնական Մոսկվան Երեւանին եւ Բաքվին բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է անում:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շուրջ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում։
Ռուսական կողմից վերահաստատվել է բոլոր խնդիրները բանակցություններով կարգավորելու կոչը։ Ռուսաստանը պատրաստ է նաեւ հետագայում հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործընթացին: