ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե ՀՀ զինված ուժերը կրակոցներ են արձակել Նախիջեւանի ուղղությամբ:
«Սա Ադրբեջանի հերթական զառանցանքն է»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:
Ադրբեջանի ՊՆ-ն առավոտյան հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ-ի կողմից Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը գնդակոծվել են, որի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։