Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Անկարան զերծ մնա սադրանքներից, ապօրինի քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից։ «Թուրքիայի այդ քայլերին կհետեւի Եվրոպայի համապատասխան արձագանքը»,- նշել է նա։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հաջորդ շաբաթ կայցելի Աթենք, եւ ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցները կքննարկեն հարաբերություններում առկա սուր խնդիրները, այդ թվում՝ Միջերկրական ծովի՝ էներգակիրներով հարուստ արեւելյան հատվածի պատկանելության հարցը։
Ավելի վաղ Անկարա էր մեկնել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ նախորդ տարվանից սրված հարաբերությունները կարգավորելու նպատակով: Չավուշօղլուի հետ նրա ասուլիսը վերածվել էր սկանդալի․ երկու արտգործնախարարները հրապարակավ մեղադրել ու սպառնալիքներ էին հնչեցնել միմյանց հասցեին։