ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը «CNN TURK» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման այլընտրանք է առաջարկել:
«C-400-ի ձեռքբերումը խնդիր է ստեղծում ՆԱՏՕ-ի դաշինքում։ Մենք այլընտրանք առաջարկեցինք, Թուրքիան հաստատ գիտի, թե ինչ անել։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ընդհանուր ճանապարհ գտնել»,- ընդգծել է Շերմանը ՝ չհստակեցնելով, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը։