Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հավաստում է Բրյուսելի հետ իրավահավասար հիմքի վրա հարաբերությունների բարելավման պատրաստակամությունը:
Լավրովը Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է երկխոսություն վարել առանց նախապայմանների, իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա: