Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին եւ պահվող անձանց:
«Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր եւ մտահոգիչ են: Անհրաժեշտ է անմիջապես թուլացնել լարվածությունը: Շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց»,- նշված է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության էջում:
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն գրառմանը կից տեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ԵՄ-ի մայիսի 28-ի հայտարարությունը: